Այս պահին «Մալաթիա» տոնովաճառի մոտ 10 աշխատակիցներ շուկայի տնօրեն Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ հանդիպում են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տոնավաճառի աշխատակիցների պահանջները:
Մինչ այդ տոնավաճառի բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցները պահանջում էին ժամանակ տալ, որ տոնավաճառի ղեկավարությունը վերացնի թերությունները, ոչ թե փակել տոնավաճառը: