Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողներին հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար նախընտրում է Կիևին «ավելի օգտակար» զենք մատակարարել սպառազինման ներկա պայմաններում, քան մարտական ինքնաթիռներն են։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
«Ես բացարձակապես ոչինչ չեմ բացառում»,-Մակրոնն ասել Է Բրյուսելում Եվրախորհրդի արտահերթ նիստի ավարտից հետո՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խնդրանքով Կիևին կործանիչներ մատակարարելու հնարավորությանը: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է BFMTV հեռուստաալիքը, Ֆրանսիայի նախագահը բացատրել է, որ ամեն դեպքում կործանիչները չեն կարող մատակարարվել առաջիկա շաբաթներին։ Բացի այդ, նրա խոսքով, դրանք «չեն համապատասխանում Կիևի այսօրվա պահանջներին»: