Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն ընդունել է նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պետնախարարի պարտականությունները ստանձնելու առաջարկը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը։
«Առաջիկա օրերին կլինի հրամանագիրը։ Գուրգեն Ներսիսյանը գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Ազգային ժողով»,– ասաց Կիմ Գաբրիելյանը։
Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ երեկ՝ փետրվարի 23–ին, Ռուբեն Վարդանյանն ազատվեց պետական նախարարի պաշտոնից։ Նախագահը Կառավարության նիստին հայտարարեց, որ պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին: