Պենտագոնը հայտարարել Է, որ Ուկրաինային կտրամադրի 2 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունը:
«2 միլիարդ դոլարի նոր օգնությունը ներառում է ավելի շատ զինամթերք HIMARS-ի համար, լրացուցիչ զինամթերք 155-միլիմետրանոց հրետանային զինատեսակների համար, զինամթերք լազերային ուղղորդմամբ հրթիռային համակարգերի համար», — նշված է հայտարարությունում:
Պենտագոնը հավելում է, որ Կիևին կմատակարարվեն CyberLux K8, Switchblade 600, Altius-600 և Jump 20 անօդաչու թռչող սարքեր, սարքավորումներ ԱԹՍ-ների դեմ, ականազերծման սարքավորումներ, անվտանգ հաղորդակցություն ապահովող սարքավորումներ և այլն: