Մոսկվայում քիչ առաջ մեկնարկել է Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Ընդլայնված կազմով բանակցությունների մեկնարկին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանն «ակնկալում է, որ դաշնակիցները ակտիվ քայլեր կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանը կատարի ստանձնած պարտավորությունները և վերջ տա ուժի կիրառմանը»։
«Չկա եռակողմ հայտարարության որևէ դրույթ, որը Բաքուն խախտած չլինի», — հավելել Միրզոյանը։