ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանն իր բոլոր միջազգային հարաբերություններում հստակ արձանագրի, որ Հայաստանի Հանրապետություն է ճանաչում 29 հազար 800 քկմ տարածքը, ավելի կոնկրետ՝ հայկական ԽՍՀ տարածքը:
«Խաղաղությունը հնարավոր է, եթե մենք մեր բոլոր միջազգային հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլ նաև ապագայի համար հստակ արձանագրենք, որ ՀՀ ենք ճանաչում 29 հազար 800 քառ․ կմ տարածք, ավելի կոնկրետ՝ հայկական ԽՍՀ տարածքը, որում մենք 1991 թվականին անկախություն ենք ստացել: Եվ մենք որևէ այլ երկրներից որևէ տարածքային պահանջ ոչ միայն չունենք, այլ նաև չենք ունենալու երբևէ»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ եթե այդ միտքը չարձանագրենք, չդարձնենք հանրության սոցիալ-հոգեբանություն, ոչ-ոք թույլ չի տալու Հայաստանին զարգանալ, քանի որ ոչ-ոք չի համակերպվի այն մտքի հետ, որ ՀՀ-ն զարգանում, ուժեղանում է: