Շաբաթ, 7 Հունիսի, 2025
- Գովազդ -spot_img

ԼՐԱՀՈՍ | 2021

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Ճիմ Թորոսեան

Ճիմ Թորոսեան Պետրոսի (18 Ապրիլ 1926, Երեւան - 5 Յունուար 2014, Երեւանՙՙՙՙՙ Հայաստան), հայ ճարտարապետ, ակադեմիկոս, Երեւանի գլխաւոր ճարտարապետ (1971 - 1981)։ 1949-ին աւարտած է Երեւանի Բազմարուեստի հիմնարկը։ 1954-ին Մոսկուայի մէջ աւարտած է ԽՍՀՄ-ի Ճարտարապետութեան ակադեմիան, 1957-էն Հայաստանի Ճարտարապետներու միութեան անդամ է։ 1954-էն դասաւանդած է ԵՊՃՇՀ-էն ներս...

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆ

Պէյրութի Վահան Թէքէեան Միջն. Վարժարանին մէջ կատարուած շինարարական աշխատանքները յետ Պէյրութի նաւահանգիստի հզօր պայթումի հետեւանքով մեծ գոհունակութիւն պատճառեց մեզ, քանի որ վերականգնուեցաւ վարժարանիս կրթական...

Շուռնուխում իր տնից դուրս է եկել 12 ընտանիք, 11 տուն անցել է Ադրբեջանի հսկողության տակ, բոլորին կտրվի փոխհատուցում

Շուռնուխ գյուղով անցնող Մ2 ավտոմայրուղու ներքևի հատվածում գտնվող 12 տներից 11-ն անցել է Ադրբեջանի հսկողության ներքո, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով 12-րդ տնից ընտանիքը ևս...

Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին նշանակել է հատուկ հանձնարարություններով դեսպան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին ստորագրել է հրամանագիր` Մասիս Մայիլյանին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության...

Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին

Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին: Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս մարմիններից և աճյուններից վերցվել է...

ՊՆ-ն հերքում է Դավիթ Բեկից հայ զինվորի առևանգման մասին լուրերը

ՀՀ պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է որակում «Տելագրամի»-ի ալիքներից մեկից տարածվող տեղեկությունը, թե Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի սահմանապահ կետից ադրբեջանական կողմը հայ զինվոր է...

Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի արտաքին գործերի, Գրիգորի Մարտիրոսյանը` ֆինանսների նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Ըստ դրանցից մեկի՝ Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից, իսկ մեկ այլ հրամանագրով Դավիթ Բաբայանը նշանակվել է նույն պաշտոնում՝ ազատվելով ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ստորագրված մեկ այլ հրամանագրով Վահրամ Բաղդասարյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իսկ Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար՝ ազատվելով պետական նախարարի պաշտոնից:

Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծել Ստեփանակերտի սոցիալական նշանակության օբյեկտները

Ռուսաստանի ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են իրենց աշխատանքը Լեռնային Ղարաբաղի սոցիալական նշանակության օբյեկտների տարածքներում (դպրոցներ, զբոսայգիներ, բժշկական հաստատություններ և մարզական օբյեկտներ): «Արմենպրես»-ն այս...

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 85 մլն 519 հազարը

Աշխարհում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը 23 մլն 183 հազար 704 է, առողջացել է 60 մլն 485 հազար 2 մարդ, մահացել` 1 մլն 850 հազար...

Հադրութի և Ջաբրայիլի հատվածներում հայտնաբերվել է 20 զոհված զինծառայողի աճյուն

Մարտական գործողությունների Հադրութ-Կարմրակուճի և Ջաբրայիլի ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 19 զոհված զինծառայողի և 1 քաղաքացիական անձի աճյուններ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Դատաբժշկական փորձաքննություն է իրականացվում պարզելու զոհված քաղաքացիական անձի ինքնությունը: Նրա մարմինը գտնվել է Հադրութի Կարմրակուճ գյուղի հատվածում՝ դաշտում: Փորձաքննությունը կպարզի նաև՝ արդյոք քաղաքացին  զոհվել է պատերազմական գործողությունների հետևանքով, թե սպանվել է: Ընդհանուր առմամբ՝ առայսօր  մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել է 1175 զոհվածի աճյուն: Այսօր որոնողական աշխատանքերը շարունակվում են Հադրութ-Կարմրակուճի  և Մեխակավանի (Ջաբրայիլ)  ուղղություններով»,-մանրամասնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ զոհվածների աճյունների որոնմանը զուգահեռ,  բոլոր վայրերում աշխատանքներ են իրականացվում նաև ողջ մնացած զինծառայողների ու քաղաքացիների հայտնաբերման ուղղությամբ:

ԼՐԱՀՈՍ