Երեքշաբթի, 23 Ապրիլի, 2024
- Գովազդ -spot_img

Արթնացի՛ր աշխարհ: Կանխե՛ք Ցեղասպանությունն Արցախում Դադարեցրե՛ք շրջափակումը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանի ժուռնալիստների միության և հայաստանյան լրատվամիջոցների նախաձեռնությամբ մեկնարկում է. «Արթնացի՛ր աշխարհ: Կանխե՛ք Ցեղասպանությունն Արցախում: Դադարեցրե՛ք շրջափակումը» արշավը, որով մեր ձայնն ենք բարձրացնում՝ ի պաշտպանություն Արցախի մեր հայրենակիցների: Կոչ ենք անում Հայաստանի և աշխարհի բոլոր հայկական լրատվամիջոցներին, մեդիա[1]անհատներին, միջազգային և հայաստանյան մեդիա-կազմակերպություններին, ազատ լրագրողներին, բլոգերներին միանալ արշավին՝ տարածելով սույն հայտարարությունը, լրատվամիջոցների և սոցցանցերի էջերում տեղադրել հետևյալ բաններները՝ այնքան ժամանակ, մինչև կբացվի Արցախը Հայաստանին կապող ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ:

«Արցախի՝ կես տարուց ավելի շարունակվող ադրբեջանական շրջափակումը, իսկ հիմա արդեն՝ ամբողջական մեկուսացումով, հանգեցրել է հումանիտար ծայրահեղ ճգնաժամի: Արցախի 120.000 ժողովուրդը, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, ապրում են սննդամթերքի, մանկական կերի, դեղորայքի, բենզինի ու դիզելային վառելիքի, գազամատակարարման բացակայության և էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների, սովի մատնվելու վտանգի պայմաններում:

120.000 արցախցի ամեն օր ապրում է ֆիզիկական բնաջնջման, հայրենիքի կորստի, էթնիկ զտման, իր տնից և բնօրրանից զրկվելու բացահայտ սպառնալիքի ներքո: Յուրաքանչյուր օրվա հետ իրավիճակը խորացնող ճգնաժամը սպառնում է մարդկային ճակատագրերով. մարդիկ ապրում են կյանքի համար իրական վտանգի պայմաններում՝ լինելով ադրբեջանական ամենօրյա զինված շրջափակման ներքո, չունենալով բժշկական օգնության հնարավորություն:

Արցախն ապաշրջափակելու՝ միջազգային հանրության հռչակագրային կոչերը գործնական հետևանքներ չեն ունենում, և Ադրբեջանն անարգել շարունակում է Արցախի էթնիկ զտման իր մտադրված հակամարդկային ու հանցավոր քաղաքականությունը:

Հայաստանի լրատվամիջոցները, այս պահից սկսած, իրենց կայքերի, թերթերի առաջին էջերում հրապարակելու են միջազգային կազմակերպություններին, երկրների քաղաքական, գիտական, մշակութային, կրոնական շրջանակներին, աշխարհին ուղղված այս ահազանգը՝ փորձելով հրավիրել բոլոր նրանց ուշադրությունը, ովքեր մարդուն, մարդկային կյանքը վեր են դասում ցանկացած աշխարհաքաղաքական կամ տնտեսական շահից:

Այս նախաձեռնությամբ մենք՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներս, կատարում ենք մեր քայլը՝ մարդկային կյանքեր փրկելու անհետաձգելի գործում:

Վաղը կարող է ուշ լինել»:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img