Արցախի Հանրապետությունը և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը, և ՌԴ-ից դեպի Ստեփանակերտի օդանավակայան առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն դեկտեմբերին: Ինչպես...
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է իրանական «Isna» գործակալությունը:
Ռոհանին ընդգծել է տարածաշրջանում ահաբեկիչների ազդեցության տարածման և դրանից բխող խնդիրիների կանխման անհրաժեշտությունը։ Նախագահները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը հայտարարել Է, որ մտադիր Է առաջնորդվել բազմակողմանի մոտեցմամբ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ քաղաքականության հարցում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,...
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքների արդյունքում մինչև օրս մոտ 693 հայ զինծառայողի մարմին արդեն հայտնաբերել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը` հավելելով, որ որոնողական աշխատաքները շարունակվում են:
«Արդեն այդ աշխատանքներին միացել են ոստիկանական և Պաշտպանության բանակի ջոկատները: Դիակների փոխանակում պարբերաբար իրականացվում է: Ուղղակի ադրբեջանական կողմի հետ դժվար է բանակցելը, փոխանակման գործընթացը ձգձգվում է: Ընդհանրապես ադրբեջանական կողմը այս ընթացքում շատ է խոչընդոտում աշխատանքներին, համաձայնության չեն գալիս կամ մի օր համաձայնվում են, իսկ հաջորդ օրը անհասականալի պատճառներով հրաժարվում համաձայնությունից»,- ասաց Թադևոսյանը:
Հարցին` թե արդյոք որոնողական աշխատաքների ընթացքում հայտնաբերվել են պատսպարված քաղաքացիներ և զինծառայողներ, Թադևոսյանը պատասխանեց, որ սկզբնական շրջանում մեկ դեպք եղել է Շուշիի հատվածներում, սակայն դրանից հետո նման դեպքեր չեն արձանագրվել:
ԱԻՊԾ-ի ներկայացուցչի խոսքով` Զանգելանի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութից հարավ ընկած հատվածներում փրկարարները դեռ որոնողական աշխատանքներ չեն իրականացնում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են:
Նրա խոսքով` գերիների փոխանակման մասով նույնպես բանակցություններ ընթանում են ամենաբարձր մակարդակով, որին ներգրավված են ռուս բարձրաստիճան սպաները, բայց դեռ որևէ արդյունք չկա:
Անդրադառնալով զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատաքներին` Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության խոսնակ Էթերի Մուսայելյանը նշեց, որ նոյեմբերի 13-ից ԿԽՄԿ որպես հումանիտար կազմակերպություն և չեզոք միջնորդ մասնակցել է դիակների դուրսբերման և վերադարձման գործընթացին:
«Մենք օգնում ենք կողմերին, որպեսզի նրանք կարողանան ավելի անվտանգ պայմաններում կազմակերպել այդ գործընթացը: Գրեթե ամենօրյա ռեժիմով մասնակցում ենք բանակցություններին, ամեն օր, երբ տեղի են ունենում այդ գործընթացները, մասնակցում ենք որպես միջնորդ: Մեր բոլոր բանակցությունները կողմերի հետ նման հարցերի շուրջ կրում են գաղտնի բնույթ և հիմա ասել, թե ինչի շուրջ ենք բանակցում, չենք կարող»,- ասաց Մուսայելյանը:
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի վարած բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Ադրբեջանից վերադարձնել գերեվարված երկու քաղաքացիական անձի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս...
Հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը: Նշվում է,...
ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խնդրում է հավատալ և վստահել հայ դիվանագիտությանը՝ նշելով, որ պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել...
Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանագրի մշակումը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա դեկտեմբերին կամ 2021 թվականի հունվարին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս...
Կիպրոսի իշխանություններն այն զբոսաշրջիկներին, որոնք COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստում են ստացել, այս երկիր կայցելեն առանց վարակի առկայության թեստավորում անցնելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,...
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով եղել է մայրաքաղաքի մի շարք շինհարթակներում և օբյեկտների շահագործման ժամկետների վերաբերյալ տվել նոր հանձնարարականներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին...