Շաբաթ, 7 Մարտի, 2026
- Գովազդ -spot_img

ԼՐԱՀՈՍ

Վազգենաշենի բնակիչը մանրամասներ է պատմել գյուղը լքելու մասին. այն հանձնվել է Ադրբեջանին

Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչները հայ զինվորականներից են տեղեկացել գյուղն Ադրբեջանին հանձնելու հավանականության մասին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչ Արթուր Ռամազյանը,...

Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայկական միասնական...

Հայրենի Յուշեր (3)

ԱՐՄԵՆԱԿ ԵՂԻԱՅԵԱՆ             Այդ չարաշուք գիշերէն ետք Շիրազին առաջին անգամ հանդիպեցայ փողոցը, Աբովեանի վրայ, պանդոկէս քանի մը քայլ անդին, ուր նշմարեցի համախմբում մը, մասնաւորաբար երիտասարդներու,...

«Պատվավոր հյուր»-ը «Ոսկե ծիրան»-ում. Երևանում կցուցադրվի Ատոմ Էգոյանի ֆիլմը

Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Աջակցություն կինոթատրոններին» ծրագրի շրջանակում նոյեմբերի 27-ին «Սինեմա սթար»-ում տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Պատվավոր հյուր»  ֆիլմի ցուցադրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կանադական...

ՌԴ-ն հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակն է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հումանիտար բեռի երկրորդ խմբաքանակն է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Արցախ են տեղափոխվել բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների վերականգման...

Պուտինը Փաշինյանի և Ալիեւի հետ քննարկել Է Բաքու եւ Երեւան ՌԴ պատվիրակության այցի արդյունքները

Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին եւ 24-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով...

Ռուս զինծառայողները շարունակում են ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում

Ինժեներական ստորաբաժանումների ռուս զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտիներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է...

Լույս է լինելու այստեղ, քանի կա արև ու սեր. «Դետքը» հոլովակ է նվիրել Արցախում զոհված բալետի արտիստ Տիգրան Հարությունյանի հիշատակին

«Դետք» խումբը «Մութը մենք ենք հորինել» երգի տեսահոլովակը նվիրել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բալետի արտիստ Տիգրան Հարությունյանին, որը զոհվել է Ադրբեջանի...

ՌԴ դեսպանատունը խոստացել է անհետ կորածների հարազատների խնդրանքը հենց այսօր փոխանցել Մոսկվա

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդական Անդրեյ Շանինը խոստացել է Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողների ու հարազատների խնդրանքը փոխանցել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատ Եղիշե Զակունցը:  «Հանդիպեցինք Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խորհրդական Անդրեյ Շանինի հետ: Փոխանցեցինք բոլորի խնդրանքը, որ մենք ունենք զոհված զինվորներ և առաջին խնդրանքը, որ  Ռուսաստանի Դաշնությունը զբաղվի այդ հարցով: Եվ նա կարդաց նամակը և ասաց, որ այս նամակին հենց հիմա ընթացք են տալու, փոխանցվելու է դեսպանին և այսօր մի քանի ժամվա ընթացքում լինելու է Մոսկվայում: Ասացին, որ իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի աջակցեն և օգնեն մեզ»,- ասաց Զակունցը: Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները ակցիա էին իրականացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ: Ակցիայի մասնակիցները կազմում էին անհետ կորած զինծառայողների անուններից բաղկացած ցուցակ՝ ՌԴ դեսպանատուն փոխանցելու համար: Նրանք նամակով խնդրել էին աջակցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում զինծառայողների որոնողական աշխատանքներն անհապաղ սկսելու հարցում: Անհետ կորած զինվորների հարազատներն ավելի վաղ հավաքվել էին ՀՀ ՊՆ շենքի մոտ, որտեղ որոշ ժամանակ մնալուց հետո որոշեցին ակցիան շարունակել ՌԴ դեսպանատան մոտ։

«Հայաստան» հիմնադրամը տարբեր ծախսերի ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը փոխանցել է ավելի քան 52 միլիարդ դրամ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական միջոցների ծախսերի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը...

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ