Կիրակի, 2 Հոկտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

Բերձորից հարավ ընկած հատվածում ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է դիրքային բարելավում իրականացնել

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի ռազմաճակատում, մասնավորապես՝ Շուշիի հարակից տարածքներում, Բերձորից հարավ ընկած հատվածներում, Մարտունիի ուղղությամբ շարունակել են ընթանալ մարտական գործողություններ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նոյեմբերի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ:

«Մասնավորապես, Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհներին  մարտերը չեն դադարում գիշեր, թե ցերեկ: Երեկ նշեցի, որ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց ինչպես երևում է հակառակորդը նոր ուժեր և միջոցներ ներգրավվել և շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունը իրագործելու պլանները: Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ հակառակորդի  թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են և այս պահին էլ շարունակվում են»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ մարտեր են ընթանում նաև Շուշիին մոտեցող ուղղություններում՝ Քարին տակի, Լիսագորի և այլ հատվածներում:

Ըստ ՊՆ ներկայացուցչի՝  Մարտունու ուղղությամբ հակառակորդը փորձել է զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակում իրագործել, սակայն հետ է շպրտվել ելման բնագծերը՝ կորցնելով մեկ-երկու զրահատեխնիկա և թողնելով մի քանի դիակները:

«Բերձորից հարավ ընկած հատվածում նույնպես մարտեր են ընթացել: Մի քանի անգամ հակառակորդը փորձել է առաջ գալ, չեն կարողացել, կորուստներ են կրել: Նույնիսկ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի բարելավվում իրականացնել այդ ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ այլ ուղղություններում մարտական գործողություններ չեն եղել, բայց ողջ օրը և՛ դիրքերի ուղղությամբ, և՛ բնակավայերի ուղղությամբ կիրառվել են հրետանային միջոցներ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img