Կիրակի, 8 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Արցախում արագացված տեմպով իրականացվում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբն ամենօրյա կապի մեջ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ Հայաստանում ժամանակավոր գտնվող արցախցիների կեցության հարցը կարգավորելու համար: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը նշեց, որ բոլոր բարձրացված հարցերը, ահազանգերը տեղ են հասցվում:

«Ես խնդրում եմ մեր քաղաքացիներին՝ չառաջնորդվել այն սկզբունքով, որ պարտադիր կարգով պետք է տեղավորվեն Երևանում: Նախարարությունը որդեգրել է քաղաքականություն, ըստ որի, Երևանում բնակվելու հնարավորություն է տրվում այն քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին, որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ, վիրավոր զինվորներ: Նպատակն այն է, որ նրանք կարողանան ստանալ համապատասխան բժշկական օգնություն»,-ասաց Միքայել Վիրաբյանը:  Նա վստահեցրեց, որ այս պահին անօթևան, փողոցում հայտնված քաղաքացի չկա: Բոլորն ապահովվում են կացարանով, դրանք հյուրանոցներ են, հյուրատներ, անհատների բնակարաններ և այլն: Միքայել Վիրաբյանը նշեց, որ արցախցիներին հյուրընկալած ու աջակցած անձանց ֆինանսական հարցերը մեղմելու համար նախագծեր են պատրաստվում: Հյուրանոցների, հյուրատների հետ կապված կոմունալների վճարումները պետությունը կվերցնի իր վրա:

Ի՞նչ ռազմավարություն է մշակվում այն արցախցիների հետ կապված, ովքեր չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրեր, քանի որ դրանք հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո չեն: Հարցին ի պատասխան, Միքայել Վիրաբյանը հիշեցրեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքը:

«Շուտով բոլորս կհամոզվենք, որ Արցախի Հանրապետությունը դառնալու է բնակվելու համար հաճելի վայր: Այսինքն՝ բոլոր աշխատանքներն այդ ուղղությամբ արվելու են: Ասեմ, որ առաջնահերթության կարգով բնակարանային խնդիրները լուծվելու են Արցախի տարածքում»,-ասաց նա:

Միևնույն ժամանակ Միքայել Վիրաբյանը տեղեկացրեց, որ Արցախում բավական ակտիվ աշխատանքներ են իրականացվում պատերազմի հետևանքները վերացնելու ուղղությամբ: Մասնավորապես, առաջնահերթ աշխատանք է տարվում ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ՝ ջրամատակարարում, գազամատակարարում, էլեկտրաէներգիա և այլն: Նա համոզմունք հայտնեց, որ 15-20 օրվա ընթացքում մայրաքաղաքում և հարակից շրջաններում այդ հարցերը կարգավորված կլինեն:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img