Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

Արցախի փախլավա, գաթա, թթու ու ժենգյալով հաց. արցախցի կանայք Երևանում աշխատում են ի նպաստ իրենց երկրի

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ Երևանի տարբեր հատվածներում զգացվում է արցախյան խոհանոցի խորհրդանիշներից մեկի՝ ժենգյալով հացի բույրը: Հայ ազգի համար այս դժվար օրերին արցախցի կանայք մի փոքր լավ են զգում իրենց այն մտքից, որ կարողանում են գոնե ինչ-որ կերպ, իրենց ուժերի ներածին չափով օգնել Արցախին ու սահմանը պահող զինծառայողներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մարտունու շրջանի Մարտունի քաղաքի երաժշտական դպրոցի սոլֆեջիոյի ուսուցիչ Լուսինե Ավագյանը, ով այս օրերին գնտվում է Երևանում, ասաց, որ Արցախի իր հարևանուհիների հետ արդեն մոտ 20 օր է, ինչ Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատույթում գտնվող այգում պատրաստում է ժենգյալով հաց: Ստացված գումարի մի մասն էլ հատկացվում է արցախցի ընտանիքներին և զինծառայողներին: Ժենգյալով հացից բացի կանայք պատրաստում են նաև գաթա, փախլավա և թթու:

Նա նշեց, որ Երևանի կենտրոնում աշխատելու համար իրենց տարածք են տրամադրել Ռուսաստանից և Ավստրիայից ժամանած երիտասարդ տղաներ:

«Նրանք մեզ ասացին, որ ցանկանում են բարեգործական նպատակներով օգնել մեզ, տեղ հատկացնել աշխատելու համար: Այժմ օրավարձով աշխատում ենք: Առաջին 10 օրվա այստեղից ստացված գումարի մի մասը՝ մոտ 600 հազար դրամ, այդ տղաների հետ միասին ուղարկել ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ինչպես նաև 3 մեծ արկղով հեռադիտակներ, մարտկոցներ և ներքնազգեստ ենք ուղարկել Արցախ»,- նշեց մեր Լուսինե Ավագյանը:

Խոսելով Մարտունիում գտնվող զինծառայողների մասին՝ տիկին Լուսինեն ասաց, որ նրանց հետ են նաև իր ամուսինն ու իրենց հարազատները:

«Հոկտեմբերի 1-ից տեղափոխվել ենք Երևան: Չէինք ցանկանում գալ, թողնել մեր տունը, սակայն մեր քաղաքապետն ասաց, որ վտանգավոր է այնտեղ մնալը, հատկապես երեխաների համար: Բայց ինչ ուզում է լինի մենք հավատում ենք, որ հետ ենք գնալու ու նորից վերականգնելու մեր քաղաքն ու մեր երկիրը»,- նշեց տիկին Լուսինեն:

Նա հավելեց, որ այս պահին ով Մարտունու ռազմական ոստիկանության պետ իր ամուսինը, իր քրոջ ամուսինը Արցախում են գտնվում:

«Որդի ունեմ, սակայն նա դեռ 17 տարեկան է, սովորում է 12-րդ դասարանում: Նա մինչ այս էլ Երևանում էր, «Արարատ» ֆուտբոլային ակումբում է խաղում և սովորում: Հունվարին էլ 18 տարին կլրանա, մինչ այս ասում էր. «Անպայման գնալու եմ Արցախում ծառայեմ, պարտքս տամ հայրենիքիս»,- ասաց մեր պատմության հերոսուհին:

Խոսելով քաղաքում ընթացող ենթակառուցվածքների վերականգնման մասին՝ նա ընդգծեց, որ ամուսինն ասել է՝ արդեն էլեկտրականությունն ու գազամատակարարումն են փորձում վերականգնել:

Տիկին Լուսինեն իր հարևանուհիների հետ սպասում է, որպեսզի այդ հարցերը լուծվեն, և իրենք օր առաջ վերադառնան իրենց տուն:

«Լույսը, ջուրը և գազը որ ապահովված լինեն, մնացածը մենք ինքներս կվերանորոգենք ու կկառուցենք: Բոլորիս տները վնասվել են, եթե մեկի տունը կանգուն է, բայց պատուհաններն ամբողջությամբ փշրվել են այդ պայթյուններից ու արկերից: Մի փոքր մտածում ենք, որ առջևում ձմեռ է, ցուրտ է լինելու, ապրելու համար դեռևս անբարենպաստ պայմաններ են, սակայն շատերս տրամադրված ենք վերադառնալ»,- եզրափակեց Լուսինե Ավագյանը:

Նա արցախյան համեղ ուտեստներ է պատրաստում է իր հարևանուհիների հետ, ովքեր Արցախում տարբեր մասնագիտություններ են ունեցել, աշխատել են ռեստորանում, խանութում, հաշվապահությունում:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img