«Դետք» խումբը «Մութը մենք ենք հորինել» երգի տեսահոլովակը նվիրել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բալետի արտիստ Տիգրան Հարությունյանին, որը զոհվել է Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում:
«Լույս է լինելու այստեղ, քանի կա արև ու սեր: Տեսահոլովակի պրեմիերան նվիրվում է մեր լույս ընկերոջ՝ Տիգրանի հիշատակին»,- ասվում է խմբի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում զետեղված գրառման մեջ:
Երաժշտության հեղինակը Արման Պետրոսյանն է, բառերը գրել է Վահան Կիրակոսյանը: Հոլովակի ռեժիսորն Արման Ամպն է, իսկ օպերատորը՝ Կարեն Գալստյանը: