Նոյեմբերի 25-ին Նոր Զելանդիայում գտնվող Չաթեմ կղզիներում ափ նետված տասնյակ կետեր և դելֆիններ են հայտնաբերվել։ Իշխանությունները հայտարարել են, որ սատկել է 97 կետ ու 3 դելֆին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Նոր Զելանդիայի բնապահպանության մարմինը (DOC) հայտարարել է, որ փրկարարները կղզի են ժամանել ահազանգը ստանալուց անմիջապես հետո, սակայն կենդանիներն արդեն սատկած են եղել: Նոր Զելանդիայի բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Ջեմմա Ուելչի հայտնած տվյալների համաձայն փրկարար թիմերի ժամանման պահին 26 կետեր դեռևս կենդանի են եղել, սակայն դրանք շատ թույլ վիճակում էին։ Ուելչը նշել է, որ իրենք հնարավոր ամեն ինչ կանեն այդ 26 կետերին փրկելու, և կրկին ջուրը վերադարձնելու համար։