Ուրբաթ, 7 Հոկտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

ՅՈՒՆԵՍԿՕ-ն թույլտվություն է խնդրել Սուրբ Սոֆիայում և Խորայի եկեղեցում ուսումնասիրություններ կատարելու համար

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ցանկանում է ուսումասիրություններ կատարել համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում տեղ գտած Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) և Խորայի (Քարիյե) տաճարներում կատարված փոփոխությունների վերաբերյալ։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Gazete Duvar լրատվական կայքը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն Թուրքիայի կառավարությունից թույլտվություն է խնդրել, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ խորհրդական Մյունիր Բուչենակին կարողանա մասնակցել հետազոտական աշխատանքներին։

Ընդգծելով, որ Բուչենակին նախատեսում է վերանայել և նշել բյուզանդական շրջանի երկու հին եկեղեցիներում՝ Սուրբ Սոֆիայում և Խորայում կատարված միջամտություններն ու հնարավոր փոփոխությունները, Օտտոնեն անդրադարձել է այս հարցի շուրջ շրջանառվող լուրերին և ապատեղեկատվությանը: Ըստ Deutsche Welle-ի թուրքերեն բաժնի զեկույցի ՝ Օտտոնեն հայտարարել է, որ իրեն անհանգստացնում են երկու կառույցներում քրիստոնեության համար արժեքավոր տարրերին միջամտելու լուրերը: Օտտոնեն շեշտել է, որ տագնապալի են նաև այն կեղծ հաղորդագրությունները, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն կհաստատի, որ այս երկու թանգարանները վերափոխվեն մզկիթի:

Գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Սուրբ Սոֆիան մզկիթի էր վերածվել սուլթան Մեհմեդ Ֆաթիհի կողմից 1453թ ԿՊոլսի գրավումից հետո։ 1934թ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի նախաձեռնությամբ վերածվել էր թանգարանի։

Խորայի եկեղեցին մզկիթի էր վերածվել 16-րդ դարում սուլթան Բայազիդ II-ի մեծ վեզիր Աթիք Ալի փաշայի կողմից, իսկ 1945թ թուրքական կառավարությունը թանգարանի կարգավիճակ էր տվել։

2020թ Սուրբ Սոֆիայի տաճարը և Խորայի եկեղեցին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ և Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանների կայացրած որոշումներով կրկին վերածվել են մզկիթների՝ համապատասխանաբար Այա Սոֆիա և Քարիյե անվանումներով։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img