Անկարան ակնկալում Է, որ ԱՄՆ-ի նախագահական աթոռին հավակնող Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ կլինի Թուրքիայի կողմից C-400 զենիթային հրթիռային համակարգերի ձեռքբերման խնդիրը լուծել առանց պատժամիջոցների կիրառման:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին հայտարարել Է հանրապետության ԱԳ նախարարության ղեկավար Մեւլյութ Չավուշօղլին:
«Այն ամենը, ինչ մեզ հարկավոր Է նոր վարչակազմից՝ հարցի լուծումն Է երկխոսության ճանապարհով, այլ ոչ թե սպառնալիքների եւ պատժամիջոցների ուղիով»,-ասել Է Չավուշօղլուն՝ հանդես գալով Mediterranean Dialogues խորհրդաժողովում: Չավուշօղլուն հիշեցրել Է, որ Անկարան պետք Է զենքը գներ Ռուսաստանից, քանի որ Թուրքիան այն ՆԱՏՕ-ի գծով գործընկերներից ձեռք բերելու հնարավորություն չի ունեցել:
ԱՄՆ-ում քանիցս անհանգստություն են հայտնել Թուրքիայի կողմից C-400 ձեռք բերելու կապակցությամբ, քանի որ կարծում Էին, թե Ռուսաստանն այդ համակարգերը կարող Է օգտագործել հինգերորդ սերնդի F-35 ռոբակոծիչ կործանիչների մասին տեղեկատվություն ստանալու համար:
Բացի այդ, Պենտագոնում հայտարարել են, որ Թուրքիան պետք Է С-400 զենիթահրթիռային համակարգերը Ռուսաստանին վերադարձնի, եթե Անկարան ցանկանում Է ԱՄՆ-ից ստանալ Patriot հրթիռային համակարգեր: Արդյունքում Վաշինգտոնը F-35A-ի արտադրության ծրագրից Անկարային բացառել Էր անցյալ տարվա հուլիսին այն բանից հետո, երբ Թուրքիան ձեռք բերեց C-400, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: