Կիրակի, 8 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Հայրենիքի Փրկութեան Շարժման Խորհուրդի Յայտարարութիւնը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Նիկոլ Փաշինեանը եւ նրա վարչախումբը, ըստ էութեան, երկիրը տարան կապիտուլեացիայի (անձնատուութեան)` համայն հայ ժողովրդին կանգնեցնելով լրջագոյն կորուստների առջեւ, փոշիացնելով տասնեակ տարիների` մեր համազգային ձեռքբերումները, տեւական ժամանակով խոցելի դարձնելով ազգային անվտանգութիւնը: Կատարուածն ազգային աղէտ է եւ դաւաճանութիւն, որի քաղաքական ու իրաւական ամբողջական գնահատականը կը տրուի առաջիկայում:

Ն. Փաշինեանի եւ նրա վարչախմբի գործունէութեան իւրաքանչիւր ժամը մեր պետականութիւնը հիւծող եւ Հայաստանի քաղաքացիների անվտանգութեանն ուղղուած սպառնալիք է:

Ակնյայտ է, որ բոլոր ոլորտներում ձախողուած վարչախումբն անկարող է դիմագրաւել աշխարհաքաղաքական մարտահրաւէրները, յաղթահարել երկրում օրաւուր խորացող քաղաքական, ընկերային, տնտեսական եւ հոգեբարոյական ճգնաժամը:

Նոր որակի իշխանութեան ձեւաւորումը հրամայական է:

Ելնելով ստեղծուած իրավիճակից, հաշուի առնելով հանրութեան լայն շրջանակների պահանջը, 17 կուսակցութիւնների խորհուրդը որոշել է ընդլայնել իր ձեւաչափը` ձեւաւորելով «Հայրենիքի փրկութեան շարժում»:

Շարժումը համահայկական է եւ վերկուսակցական: Շարժման խորհուրդը ներառում է կուսակցութիւնների, մտաւորականութեան եւ հասարակութեան լայն շրջանակների ներկայացուցիչների:

Հայրենիքի փրկութեան շարժման խորհուրդը յայտարարում է.

  1. Շարժման նպատակն է սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատուել Հայաստանի աղէտաբեր վարչակազմից` ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարութիւն, որը կը կանխի Հայաստանի պետականութեան կորուստը, կ՛իրականացնի երկրի յետպատերազմեան առողջացումը, կ՛աշխատի ազգային-պետական շահերի վրայ հիմնուած ներքին եւ արտաքին քաղաքականութեան, քաղաքացիների անվտանգութեան երաշխաւորման բարձրացման ուղղութեամբ եւ կը կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ:
  2. Որպէս անցումային կառավարութեան ղեկավար` Հայաստանի Հանրապետութեան վարչապետ, խորհուրդն առաջադրում է Վազգէն Մանուկեանի թեկնածութիւնը, որն ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, արդիւնաւէտ բանակցութիւններ վարելու կարողութիւն, ներքին համերաշխութիւն եւ համազգային համախմբուածութիւն ապահովելու կամք ու վճռականութիւն:
  3. Վազգէն Մանուկեանը վարչապետ դառնալուն պէս կասեցնելու է իր կուսակցական գործունէութիւնը, պարտաւորւում է առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին անձամբ չմասնակցել եւ չյաւակնել վարչապետի պաշտօնին: Միաժամանակ, նա ստանձնում է պարտականութիւն` մէկ տարի յետոյ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ` Ընտրական օրէնքին համապատասխան հաւասար պայմաններ երաշխաւորելով քաղաքական բոլոր ուժերի համար:
  4. Վարչապետի միասնական թեկնածուն` 5 դեկտեմբեր 2020-ին, ժամը 15:00-ին, Ազատութեան հրապարակում հրաւիրուած համազգային մեծ հանրահաւաքին կը ներկայացնի նոր կառավարութեան առաջնահերթ գործողութիւնները եւ հակաճգնաժամային քայլերը:

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենիքի փրկութեան շարժմանը իւրաքանչիւրիդ մասնակցութիւնն անհրաժեշտութիւն է:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img