Ուրբաթ, 4 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Այս Ծանր Քաղաքական Իրավիճակում Ներկայ Իշխանութիւնները Չեն Կարող Շարունակել Երկիրը Կառավարել Մինչեւ Իրենց Գործունէութեան Օրինական Ժամկէտի Աւարտը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Սիրելի՛ հայ ժողովուրդ, այսօր ողջ հայութիւնը խնկարկում է 1988թ. երկրաշարժի 25.000 անմեղ զոհերի յիշատակը: Ցաւօք, օրը համընկաւ Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների համար ստեղծուած արտաքին ու ներքին ծանր կացութեան հետ: Մեր համազգային պատմութեան թերեւս ամենասեւ էջերից մէկն է բացուել, երբ մեր կամքից անկախ սանձազերծուած թուրք–ազրպէյճանական ակրեսիան, միջազգային ահաբեկիչների ներգրաւմամբ Արցախի Հանրապետութեան դէմ վերածուեց իր բնոյթով մարդկութեան նորագոյն պատմութեան ամենադաժան պատերազմի:

Պէտք է շեշտենք, որ Արցախի հերոսական պաշտպանական բանակը հայ պահեստազօրայինների ու համահայկական կամաւորականների աջակցութեամբ 44 օր շարունակ հերոսական մարտեր մղեց այս անհաւասար պատերազմում՝ պաշտպանելով հայրենիքը: Միայն ՌԴ միջամտութեան շնորհիւ վերջ դրուեց ռազմական գործողութիւններին, որն ուղեկցուեց ռուսական խաղաղապահների ներգրաւմամբ Արցախի հանրապետութեան տարածք:

Ցաւօք այս պատերազմում ունեցած հսկայական մարդկային ու տարածքային կորուստները եւ աշխարհաքաղաքական կամայական վերաձեւումները բարդ ու գերլարուած իրավիճակ են առաջացրել ողջ հայութեան ու յատկապէս Հայաստանի Հանրապետութեան ներքաղաքական կեանքում: Ընդդիմութեան կողմից շարունակ կազմակերպուող հանրահաւաքներում պահանջւում է ՀՀ վարչապետի ու նրա կառավարութեան անվերապահ հրաժարականը, քանզի ոչ մի հայ  չի կարողանում հաշտուել զինադադարի եռակողմ համաձայնագրի մեզ համար ամօթալի պայմանների հետ, որի բոլոր 9–ը կէտերում անտեսուած են Արցախի եւ հայ ժողովրդի շահերը:

Դեկտեմբերի 5–ին կայացած  հանրահաւաքի կազմակերպիչների ելոյթների  ակրեսիւ հռետորաբանութիւնը, բռնութեան կոչերը եւ վերջնագրի լեզուով խօսելը է՛լ աւելի են բորբոքում կրքերը եւ խորացնում հակասութիւնը ընդդիմութեան եւ իշխանութեան միջեւ, որը յղի է անկանխատեսելի զարգացումներով՝ չբացառելով ընդհուպ քաղաքացիական պատերազմի բռնկումը՝ վտանգի տակ դնելով մեր պետականութեան հիմքերը:    

Ակնառու է, որ այս ծանր քաղաքական իրավիճակում ներկայ իշխանութիւնները, որոնք դիւանագիտական եւ ռազմական պարտութեան մէջ ունեցան օպճեքտիւ եւ սուպյեկտիւ ձախողումներ, չեն կարող հանգուցալուծել ստեղծուած քաղաքական ճգնաժամը, շարունակել տխրահռչակ համաձայնագրի շուրջ վարուող բանակցութիւնների գործընթացը, չեն կարող շարունակել նաեւ երկիրը կառավարել մինչեւ իրենց գործունէութեան օրինական ժամկէտի աւարտը:

Ռամկավար Ազատական կուսակցութեան Կենտրոնական վարչութիւնը գնահատելով  հետպատերազմական փուլում  ստեղծուած սոցիալ–տնտեսական, հասարակական–քաղաքական, բարոյահոգեբանական, առողջապահական (վիրաւոր զինուորականներ, քորոնավիրուսով հիւանդներ) բարդ ու դժուարին խնդիրները՝ կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին խուսափել   արիւնահեղութիւնից, հակասահմանադրական գործողութիւններից եւ պահի ազդեցութեան տակ ընդունուող զգացմունքային, վտանգաւոր որոշումներից:

ՌԱԿ-ը, հաւատարիմ մնալով իր գաղափարական սկզբունքին, կոչ է անում վերջ դնել ցանկացած հակասահմանադրական գործունէութեան, պահանջում է իշխանութիւնից, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմութեան քաղաքական ուժերից՝ անյապաղ նստել բանակցական սեղանի շուրջ, վերջ տալ ներքին թշնամանքին, համախմբուել ու մեր առաջ ծառացած բարդ ու դժուարին խնդիրները լուծել միայն ու միայն քաղաքական քննարկումների միջոցով, համազգային համերաշխութեան պայմաններում՝ զերծ պահելով մեր հերոսական ժողովրդին ազգակործան ցնցումներից:

Փա՛ռք մեր նահատակներին:

Փա՛ռք մեր Հայրենիքի հերոս պաշտպաններին:

Աստված պահապա՛ն Հայաստանին, Արցախին եւ ամբողջ հայ ժողովրդին:

Ռամկավար Ազատական Կուսակցութեան

Կենտրոնական Վարչութեան

ատենադպիր` Յովիկ Կարապետեան               ատենապետ` Հրաչեայ Կարապետեան                   

07.12.2020թ.

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img