Ուրբաթ, 8 Նոյեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

«Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային ժամանել է Երևան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Եզդի ակտիվիստ, 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Միրզա Դինային ժամանել է Երեւան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից:

«Մինչեւ Արցախ մեկնելը նա մտադիր է ներկա գտնվել մի շարք միջոցառումների: Միրզա Դինային Հայաստանում կլինի մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 11-ը:

Միրզա Դինային 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել «Ավրորա» ֆորումի շրջանակում Երեւանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում։ Մարդասիրական մղումներից ելնելով՝ Միրզա Դինային, հաղթահարելով բյուրոկրատական եւ ճանապարհային բազմաթիվ խոչընդոտներ, Սիրիայում եւ Իրաքում ծավալվող բազմաթիվ հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։ Հայաստան կատարած այցի շրջանակում նա կայցելի «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ «Հերացի» հիվանդանոցային համալիր՝ հանդիպելու Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմում վիրավորվածներին

Դեկտեմբերի 8-ին տեղի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո Միրզա Դինային կմասնակցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ «Հայփոստի» համագործակցության արդյունքում թողարկված միջազգային նոր նամականիշի մարման հատուկ արարողությանը: «Ավրորա» մրցանակի դափնեկիրների պատկերով ամենամյա նամականիշ թողարկելու ավանդույթի հիմքը դրվեց 2017-ին՝ 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեի պատկերով թողարկված առաջին նամականիշով:  Դեկտեմբերի 9-ին Միրզա Դինային կայցելի Արցախ՝ հանդիպելու տեղի ներկայացուցիչներին եւ պատերազմից տուժած մարդկանց: Այս այցն իրականացվում է «Ավրորայի»՝ մարդասիրության ոլորտի առաջատարներին Արցախ հրավիրելու նախաձեռնության շրջանակում։

«Հատկապես այս տարի շատ դժվար է բոլորիս համար, եւ հիմա, առավել քան երբեւէ, կարեւոր է, որպեսզի «Ավրորան» մնա հույսի շողացող փարոս կարիքի մեջ գտնվող յուրաքանչյուրի համար, -նշեց Միրզա Դինային,- ես շատ ուրախ եմ Հայաստան այցելելու այս երկար սպասված հնարավորության համար, որպեսզի անձամբ արտահայտեմ իմ համերաշխությունն ու աջակցությունն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը եւ այն ամենին, ինչի համար նա պայքարում է: Ցավալի է տեսնել, թե հայերը՝ այս խիզախ ու հինավուրց ժողովուրդը, ինչի միջով են ստիպված եղել անցնել եւ դեռ շարունակում են անցնել: Մեր ազգերն այնքան ընդհանրություններ ունեն, այդ իսկ պատճառով այստեղ լինելն ինձ առանձնահատուկ ուրախություն է պարգեւում»:

Հենվելով զինված հակամարտությունների հետեւանքների հաղթահարման իր հսկայական փորձի վրա՝ Միրզա Դինային հնարավորություն կունենա ծանոթանալու «Ավրորայի» աջակցությամբ իրականացվող, արցախցիներին ուղղված 20 նախագծերից որոշներին եւ հանդիպելու  անմիջական շահառուների հետ: Նոյեմբերի 10-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված զինադադարից հետո «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն սկսեց արցախցիներին անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրելու ծրագիր: #AraratChallengeforArtsakh դրամահավաքից բացի, նախաձեռնությունը նաեւ կոչ է արել իր միջազգային գործընկերներին, որպեսզի կիսվեն գիտելիքով եւ տրամադրեն աջակցություն՝ Հայաստանում արդյունավետ լուծումներ ապահովելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

* * *

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, վերափոխում է այս փորձառությունը համաշխարհային շարժման, որի հիմքում «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարն է: Այն ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր նախագծերի միջոցով՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, 100 LIVES նախաձեռնություն եւ #AraratChallenge: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, իր մարդասիրական գործունեության փորձառությամբ, սփռում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն աշխարհով մեկ եւ համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:

Ավելին՝ www.auroraprize.com

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img