Վաղը մինչեւ 17:00 Կապանի բոլոր շահեկան, բարձր դիրքերը հանձնվում են թշնամուն։ Հիմա ապամոնտաժման մեջ են։ Թուրքը կարողանալու է ուղիղ նշանառության տակ պահել Կապանը: Այս մասին գրում է լրագրող Արման Սուլեյմանյանը։
Նշենք, որ մի քանի ժամ է՝ ինչ սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը, քանի որ մտահոգված են սահմանների ավտանգությամբ եւ հանդիպում են պահանջում պատկան մարմինների հետ։