Սրտի խոր կսկիծով իմացանք, որ Հատրութի երկու գիւղերուն՝ Խծաբերդի եւ Հին Թաղերու մէջ, քանի մը օր առաջ գիւղերուն բռնագրաւման ընթացքին թշնամիին դէմ մղուած անհաւասար մարտին մէջ, մինչեւ վերջին փամփուշտը պայքարելով, հերոսաբար զոհուած է Արմաւիրի ՌԱԿ Երիտասարդական ակումբի վարչութեան անդամ, տաղանդաշատ նկարիչ՝ ընկ. Գէորգ Արշակեանը։
Տաղանդաշատ ընկերոջ գրած վերջինն ոտանաւորը.
Երբ լսուեց որոտը արկերի
Եւ զինապարտի կանչը սահմանի,
Ես կրկին հաւատով լցուած
Յաղթական ոգով մարտի գնացի:
Մարտում արկերը լեռներ էր շարժում,
Բայց չէին շարժւում սահմանները մեր,
Զինուորի արեամբ գծուած սահմանը
Կեանքերի գնով անխախտ էր պահւում:
Թշնամու անթիւ արկերի դիմաց
Մեր աղօթքն էինք բարձրացնում Աստծուն,
Եւ թշնամու այդ արկերը զօրեղ
Անզօր թափւում էր աղօթքներից մեր։
Հաւատի հզօր ոգով տոգորուած’
Միայն Աստծու յոյսով ենք լցուած,
Եւ եթէ աշխարհն էլ դէմ լինի քեզ,
Աստծով կյաղթես անպարտ Հայաստան։
Գէորգ Արշակեան
Անժամանակ մեկնած մեր սիրելի ընկերոջ գեղանկարներէն.
RIP