Հայաստանի Գրականութեան եւ Արուեստի Թանգարանին տնօրէն՝ ԿԱՐՕ ՎԱՐԴԱՆԵԱՆ իր ֆէյսպուքի էջին վրայ կը գրէ.
Սիւնիքի մի թիզն անգամ ուրացողը ուրանում է մեր ռազմական փառքի Մասիսն ու Սիսը՝ Զօրավար Անդրանիկին ու Գարեգին Նժդեհին:
Սիւնիքը Անդրանիկի նուէրն է հայ ժողովրդին: 1918-ի յունիսին նա ինքնակամ մտաւ Հայաստանի կազմից դուրս թողնուած Սիւնիք ու սկսեց մաքրել հրոսակախմբերի վերածուած թաթար գիւղերը: Այն ժամանակ էլ թաթարն ու թուրքը ձեռքներին թուղթ ունէին՝ հաստատուած «զօրաւոր» ստորագրութիւններով: Ոչ մի թուղթ չխանգարեց Անդրանիկին Սիսիանի, Գորիսի ու Կապանի տարածաշրջաններում մի քանի անգամ զօրակոչ յայտարարել, տեղացիներին մարզել իր զօրամասի կազմում ու նրանցից կոփել աննկուն մարտիկներ: Ոչ մի թուղթ չխանգարեց Անդրանիկին թաթարից ու Նուրի փաշայի հորդաներից մաքրել Սիւնիքից Արցախ տանող ճանապարհները:
Սիւնիքը Գարեգին Նժդեհի նուէրն է հայ ժողովրդին: 1919-ի օգոստոսին նա եկաւ փոխարինելու Անդրանիկին ու ջանք չխնայեց պահպանելու Սիւնեաց անառիկութիւնը:
Սիւնիքի մի թիզն անգամ ուրացողը հող ու մոխիր է, որ մաղւում է Մասիսի ու Սիսի վրա: