Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների երաշխիքով՝ Գորիս-Կապան ճանապարհը բացվել է, բնակիչները մինչև հունվարի 2-3-ը մնալու են իրենց տներում, բանակցությունները կշարունակվեն հունվարի 2-ից հետո: Այս մասին Tert am-ին տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:
Նշենք, որ այսօր Շուռնուխ գյուղի բնակիչները փակել էին Գորիս-Կապան Մ2 մայրուղին, նրանց խոսքով՝ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչներին են մոտեցել ադրբեջանցիները և ժամանակ են տվել մինչև վաղն առավոտ տներն ազատել: «Խոսքը 12 տան մասին է: Ադրբեջանիցներն ասել են, որ տարածքը ազատելու համար տեղյակ են պահել իշխանություններին, բայց ո՞ր իշխանություներին են տեղյակ պահել, այսպես էլ չկարողացանք պարզել, ոչ մեզ, ոչ բնակիչներին ոչ մի բան չի ասվել: