Չինաստանի իշխանությունները 11 մլն բնակչություն ունեցող Շիցզյաչժուան քաղաքում կարանտին են հայտարարել կորոնավիրուսի բռնկման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով համայնքի ղեկավարի հայտարարությանը:
«Համայնքի բնակիչներին թույլ չի տրվում առանց անհրաժեշտության լքել բնակության վայրերը»,- նշել է համայնքի ղեկավարը:
Իշխանություններն արդեն մեկնարկել են բնակչության զանգվածային թեստավորման աշխատանքները: