2021 թվականին հատկապես աղքատ երկրները կանգնել են պարենային ճգնաժամի ռիսկի առաջ: Դա պայմանավորված է համավարակի հետևանքով մթերքի գնաճով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»—ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին The Guardian-ին հայտնել է 2021-ին պարենային համակարգերի համաժողովի ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ագնես Կալիբատան:
«Պարենային համակարգերը կրճատվել են COVID-19-ի պատճառով: Պարենամթերքը թանկացել է, շատ տեղերում այն մարդկանց համար անհասանելի է դարձել: Պարենի հարցն այս տարի ավելի սուր է, քան նախորդ տարի»,- հայտարարել է մասնագետը:
Նա ընդգծել է, որ հիմնական հարվածը հասել է շուկաներին: Կարանտինի պատճառով փակվել են մթերային շուկաները, ինչը հանգեցրել է ֆերմերների վիճակի վատթարացմանը: