Հայրենի բանասէր եւ պետական նախկին գործիչ՝ Սերժ Սրապիոնեան իր ֆէյսպուքի էջին վրայ կը գրէ.
Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային Գոյութեան ու Էութեան ամենախոշոր փաստը, Ինքնուրոյնութեանն ու Հանճարի ամենախոշոր դրոշմը, Պատմութեան ու հեռաւոր Անցեալի կախարդական բանալին, Հոգեկան կարողութիւնների ամենաճոխ Գանձարանը, Հոգին ու Հոգեբանութիւնը։
Եւ շատ էլ չէին սխալւում հներում, եթէ Լեզու ասելով Ազգ էին հասկանում։
Յովհ. Թումանեան
Յ.Գ. Դիտաւորեալ Ամենայն Հայոց Բանաստեղծի մի շարք արտայայտութիւններ գլխատառերով եմ գրել, որ Հայոց Լեզուի գլխին «դալլաքութիւն» սովորողները, «է» օժանդակ բայը «ա»-ի վերածողները (գրաւոր խօսքում), լեզուի ուսուցումը երկրորդական համարող և այն բուհ-երում կամընտրական դարձնողները, բոլոր պատեհապաշտները ի վերջոյ հասկանան (եթէ, իհարկէ, հնարաւոր է), թէ մեր լեզուի հետ խաղալը ինչ արժէքներ է վտանգում։