Գեղարքունիքի փոխմարզպետ Հենրիկ Մուրադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Մուրադյանի տարածած հայտարարությունում:
«Այսօրվանից իմ դիմումի համաձայն հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից»,- ասված է հայտարարությունում:
Հենրիկ Մուրադյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ է նշանակվել 2020թ. հոկտեմբերի 29-ին: