Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհուրդը, հիմնվելով 2020թ-ի փետրվարի 29-ից մարտի 1-ն Անթիլիասում կայացած նիստի որոշումների վրա, մեկ տարվա ընթացքում կազմակերպել է տարածաշրջանային առցանց խորհրդակցություններ: Այդ ընթացքում կայացել են Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների ու ԱՊՀ երկրների հայկական լրատվամիջոցների խմբագիրների առցանց հանդիպումները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, եզրափակիչ՝ հինգերորդ առցանց ժողովը տեղի կունենա այս տարվա մարտի 15-ին, Երևանի ժամանակով 18:00-ին: Հանդիպման թեման է Հայաստանի և Արցախի լրատվամիջոցները ներկայիս պայմաններում. դժվարություններն ու դիմագրավման միջոցները:
Մասնակցել ցանկացողները կարող են կապ հաստատել panarmenian.media@gmail.com էլեկտրոնային հասցեով: