Քրիստափոր (Խաչատուր) Մարգարի Կարա-Մուրզա (մարտի 2, 1853, Ռուսական կայսրություն — ապրիլի 9, 1902, Թիֆլիս, Ռուսական կայսրութիւն), Գոմփոզիթոր, խմբավար, երաժշտական հասարակական գործիչ, երաժիշտ քննադատ։
19-րդ դարի երկրորդ կէսի հայ երաժշտութեան պատմութեան մէջ իր ուրոյն տեղն ունի Կարա-Մուրզան։ Նա իր ժամանակի եռանդով լի երաժշտա-հասարակական գործիչ էր, ժողովրդի լաւագոյն նուիրեալներից, բազմաթիւ երգչախմբերի կազմակերպիչ։ Կարա-Մուրզան առաջինը հաստատեց բազմաձայն երգեցողութիւն հայկական երաժշտութեան պատմութեան մէջ։ Նրա ջանքերով ժողովրդական երգի մշակումը դարի վերջին տասնամեակում առանձին նշանակութիւն ձեռք բերեց։ Կարա-Մուրզան նաեւ լաւ մանկավարժ էր։ Նա օգնում էր երիտասարդ երաժիշտներին, պատրաստում եւ դաստիարակում էր երգչախմբի ղեկավարների։ Կարա-Մուրզան նաեւ հրապարակախօս էր։ Նրա յօդուածներում արտացոլւում է նրա յառաջադիմական, գեղարուեստական սկզբունքները։