Երկուշաբթի, 2 Հունիսի, 2025
- Գովազդ -spot_img

«Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարները կհանդիպեն ՀՀ նախագահի հետ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպելու հարցով դիմել է իրենց:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Սաղաթելյանը հիշեցրեց, որ Հանրապետության նախագահին շատ հստակ ներկայացրել են իրեն պահանջը: «Մենք մինչև այս պահը վերջնական պատասխան չունենք, և ունենք ժամկետ՝ մինչև երկուշաբթի օրը»,-ասաց նա ու առաջարկեց, որ ինքը բոլորի անունից դիմի նախագահին՝ նշելով, որ նախագահը պարտավոր է մինչև երկուշաբթի օրը դիմել ՍԴ՝ հակասահմանադրական ճանաչելու ԳՇ պետի պաշտոնանկությունը:

«Նախագահը վաղը կրկին շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել»,-ասաց Սաղաթելյանն ու նշեց, որ այդ պահանջը բոլորի անունից ևս մեկ անգամ կփոխանցեն նախագահին:

Նա հավաքվածներին առաջարկեց իրենց անունից դիմել նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: «Քո պաշտոնին մնալը այլևս մեր բոլորի պահանջն է»,-ասաց Սաղաթելյանն ու հորդորեց Գասպարյանին մնալ իր տեղում պինդ կանգնած՝ վստահեցնելով, որ դա պաշտոնի կռիվ չէ, այլ բանակի պահպանության համար է, պետականությունը պահելու համար է:

Սաղաթելյանը, դիմելով հավաքվածներին, ասաց, որ ըստ երկուշաբթի օրը ընդունված որոշումների, եթե փորձ արվի հեռացնել Օնիկ Գասպարյանին, ապա երեքշաբթի 17:00-ին կհավաքվեն և կորոշեն այն քայլերը և գործողությունները, որոնք պետք է կատարվեն:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր հանրահավաք, որին հաջորդել էր երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել էր ընդդիմության հանրահավաքը:  Այնուհետև փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերվանից ընդդիմության ներկայացուցիչներն անցկացնում են Բաղրամյան պողոտայում՝ այնտեղ տեղակայելով վրաններ: Այդ ընթացքում ՀՀ նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այդ առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:  Վարչապետը նշել էր էր, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է նախագահին: Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img