Կիրակի, 25 Փետրվարի, 2024
- Գովազդ -spot_img

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունեց «Հայոց Եկեղեցու Պատմութիւն» Առարկայի Հանրապետական Օլիմպիադայի Յաղթողներին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիւրընկալեց 2019-2020 ուստարուայ «Հայոց Եկեղեցու պատմութիւն» (ՀԵՊ) առարկայի հանրապետական օլիմպիադայի՝  ՀՀ մարզերից եւ Արցախից ժամանած քսանմէկ դիպլոմակիրներին եւ մի խումբ ուսուցիչների։

Հանդիպմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն եւ  ՀԵՊ հանրապետական առարկայական յանձնաժողովի նախագահ Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագոյն վարդապետ Բաղումեանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց օլիմպիադայի փուլային կազմակերպման ընթացքը եւ արձանագրուած արդիւնքները։ Հայր Զաքարիան ուրախութեամբ նշեց, որ 16 տարիների ընթացքում «Հայոց Եկեղեցու պատմութիւնը» դարձել է աշակերտների սիրուած առարկաներից  եւ իր ուրոյն տեղն ունի առարկայացանկում։

Այնուհետեւ պատանիներին իր հայրական օրհնութիւնը եւ շնորհաւորանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբութիւնն ընդգծեց, որ իր համար ուրախութիւն է տեսնել առարկայի հանդէպ ցուցաբերուող մեծ հետաքրքրութիւնը, ինչի վկայութիւնը նաեւ տարեցտարի օլիմպիադաներում արձանագրուող արդիւնքներն են։ 

Անդրադառնալով 16 տարիներ առաջ հայրենի իշխանութիւնների հետ համագործակցաբար հանրակրթական դպրոցում ներդրուած «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի առաքելութեանը՝ Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ նպատակն էր մատաղ սերնդին հաղորդ դարձնել Հայոց Եկեղեցու ծոցում ստեղծուած ազգային, հոգեւոր եւ մշակութային արժէքներին։ Շեշտուեց, որ առարկայի դասաւանդումը հայագիտական միւս առարկաների հետ նպաստում է ազգային ինքնութեան եւ նկարագրի ձեւաւորմանը։

Հայրապետը ընդգծեց, որ առարկայի միջոցով աշակերտներին հնարաւորութիւն է տրւում ծանօթանալ ոչ միայն Հայոց Եկեղեցու պատմութեանը եւ վարդապետութեանը, այլեւ քրիստոնէական միւս եկեղեցիներին ու տարբեր կրօններին, ինչն օգնում է հայորդիներին ճիշտ կերպով կառուցել իրենց յարաբերութիւնները բազմակրօն աշխարհի եւ տարբեր աշխարհայեացքի տէր մարդկանց հետ։

Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը յորդորեց աշակերտներին լաւ սովորել, շարունակ կրթել միտքն ու հոգին՝ իրենց գիտելիքներով, դաւանած արժէքներով եւ հայրենասէր նկարագրով դառնալու ազգի արժանի զաւակներ եւ նպաստելու հայրենիքի հզօրացմանը, խաղաղ ու անվտանգ կեանքի կերտմանը։

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դէմս ներկայ մանկավարժների, նաեւ իր գնահատանքը փոխանցեց «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի բոլոր ուսուցիչներին ազգանուէր ծառայութեան համար՝ յաւելելով, որ վերջին արցախեան պատերազմում զինապարտ հայորդեաց դրսեւորած ոգին եւ սխրանքները նաեւ իրենց անտրտունջ, նուիրեալ աշխատանքի արդիւնքն են։ Վեհափառ Հայրապետը արձանագրեց, որ 44-օրեայ պատերազմն աւելիով ցոյց տուեց կարեւորութիւնը «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի եւ հայագիտական մնացեալ առարկաների՝ սերունդների հայեցի դաստիարակութեան եւ ազգային դիմագծի կերտման գործում։

Առարկայի յետագայ դասաւանդման շուրջ արտայայտուած մտահոգութիւններին ի պատասխան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը լուսաբանութիւններ տուեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախորդիւ արտայայտած կեցուածքի եւ ԿԳՄՍ նախարարութեան կողմից վերջերս ներկայացուած մօտեցումների ոչ ընդունելի նկատուելու վերաբերեալ՝ տեղեկացնելով, որ Կրթական հարցերով ենթախումբն առաջիկայ օրերին վերստին Հայոց Եկեղեցու դիրքորոշումները կը յանձնի կրթութեան պետական լիազօր մարմնի ուշադրութեանը։ Այս առնչութեամբ նշուեց նաեւ, որ խնդրին անդրադարձ է կատարուել նաեւ օրեր առաջ գումարուած Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովում։

Հանդիպման աւարտին օլիմպիադայի յաղթողները Վեհափառ Հայրապետից ստացան նուէրներ, ապա ուսուցիչների ուղեկցութեամբ այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img