Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նշում է ծննդյան 74-ամյակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կաթողիկոսի ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:
«Այսօր ուրախությամբ նշում ենք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության արժանավոր ու ազգընտիր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ծննդյան տարեդարձը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ուխտյալ Միաբանության, Դպրեվանքի մեծ ընտանիքի և Մայրավանքի պաշտոնեության անունից, տագնապներով և զանազան դժվարություններով լեցուն այս ծանր օրերում, Վեհափառ Հայրապետին սրտագինս մաղթում ենք քաջառողջություն և համբերություն։ Աղոթում ենք, որ Աստված իր հովանին և օրհնությունն անպակաս անի Նորին Սրբությունից, որպեսզի Վեհափառը մնա միշտ ծաղկուն և նույն հանձնառությամբ շարունակի իր ժողովրդանվեր առաքելությունը»,- ասված է ուղերձում:
Արամ Ա կաթողիկոսը ծնվել է 1947թ., Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: 1995թ. զբաղեցնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի նվիրական աթոռը: