Րոպեներ առաջ Մարալ Նաջարյանը հասավ տուն՝ Բեյրութ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Րոպեներ առաջ Մարալ Նաջարյանը հասավ տուն՝ Բեյրութ։
Բարի վերադարձ Մարալ»։
Մարալ Նաջարյանի ամուսնուն մեղադրանք է առաջադրված Ադրբեջանում:
Հիշեցնենք, որ Մարալը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։
«Մարալի անհետանալու պահից հետո դիմել ենք պատկան կառույցներին, որպեսզի փորձենք որևէ տեղեկություն ձեռք բերել նրա կարգավիճակի մասին։ Մարալն իր ազգականի հետ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո գնացել էր Շուշի, որպեսզի իր իրերն այնտեղից դուրս բերի և անհետացել է։ Նրա հեռախոսին պատասխանում էին ադրբեջանցիները և կա՛մ ասում էին, որ գերի են վերցրել նրան, կա՛մ էլ` որ սպանել են»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը` հավելելով, որ ՄԻԵԴ–ը հաստատել է, որ կինը Ադրբեջանում գերության մեջ է։