Հինգշաբթի, 5 Հունիսի, 2025
- Գովազդ -spot_img

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը պատրաստվում է գրողի ծննդյան 124-ամյակին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մարտի 13-ին նշվելու է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 124-ամյակը, ինչի առթիվ բանաստեղծի տուն-թանգարանը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:  Գրողի ծննդյան նախօրեին՝ մարտի 12-ին՝ ժամը 14։00-ին, տուն-թանգարանն առաջին անգամ կկազմակերպի առցանց էքսկուրսիա, ինչը Չարենցի գրականության սիրահարներին, նրա կյանքով ու արվեստով հետաքրքրված անձանց ու թանգարանի ընկեր-բարեկամներին հնարավորություն կընձեռի, չայցելելով թանգարան, բացահայտելու Չարենց բանաստեղծին, ստեղծագործող անհատին և յուրօրինակ մարդուն, մտովի տեղափոխվելու Չարենցի ծննդավայր, լինելու նրա հյուրընկալ տանը՝ զգալով չարենցյան շունչը:

Նույն օրը՝ ժամը 18։30-ին, տեղի կունենա գրական-երաժշտական երեկո, որի ընթացքում ելույթներով հանդես կգան միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ Ստեֆանի Քոչարյանը (սոպրանո), Էրիկ Մանուկյանը (1-ին ջութակ), Ռիմա Միրզոյանը (2-րդ  ջութակ), Նարեկ Ասատրյանը (ալտ), Վահե Դանիելյանը (թավջութակ), Սաթենիկ Սարգսյանը (ֆլեյտա)։ Ծրագրում կհնչեն Վ. Ա. Մոցարտի, Ջ. Ռոսինիի, Գ. Ֆ. Հենդելի, Ա. Վիվալդիի, Ա. Չեստիի, Ալ. Ստրադելլայի, Հ. Պյորսելի ստեղծագործություններից, ինչպես նաև աշխարհահռչակ դասականների չարենցյան թարգմանությունները (ասմունքող՝ Սոնա Համբարձում)։

Ե. Չարենցի ծննդյան 124-ամյակի օրը՝ մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, բանաստեղծի տուն-թանգարանում տեղի կունենա «Չարենց-Նամե» գրքի շնորհանդեսը և Ռեգինա Ղազարյանի* «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն» կտավի վերակենդանացող ցուցադրությունը։ ARloopa հավելվածի միջոցով տակառից դուրս են հորդելու Ե. Չարենցի ձեռագրերը և տարածվելու են թանգարանի ցուցասրահով: Այցելուն, հպվելով «ձեռագրերին», կարող է ծանոթանալ դրանց բովանդակությանը։

Միջոցառմանը ելույթ կունենա «Նաիրյան» վոկալ անսամբլը:

* Ռեգինա Ղազարյանը (հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Երևանի պատվավոր քաղաքացի) Եղիշե Չարենցի մտերմուհին էր, որին գրողը վստահել է ստեղծագործական վերջին շրջանի անտիպ ստեղծագործությունների պահպանությունը: Բանտում շապիկի թիկունքին քիմիական մատիտով գրած գրության համաձայն՝ Չարենցի կինը՝ Իզաբելլան, գրողի անտիպ ձեռագրերի մի մասը հանձնում է քսաներկուամյա Ռեգինային։ Նա զմռսում է միջին չափի մի տակառ, ձեռագրերի թղթապանակները փաթաթում մոմլաթե կտորներով և դասավորելով տակառում՝ պահում է հողի տակ՝ բարեկամուհիներից մեկի տան ներքնահարկում։ Տակառը բացվում է 17 տարի անց՝ Ստալինի մահից հետո՝ 1954 թվականին, երբ արդեն «ձնհալ» էր, իսկ մեկ տարի անց՝ 1955 թվականին, Եղիշե Չարենցը հետմահու արդարացվում է:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img