Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Թաթոյանը խտրական է համարում ՄԻՊ տարեկան բյուջեն կրճատելու հնարավորություն տվող օրինագիծը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խտրական է համարում կառավարության մշակած օրինագիծը, որով հնարավորություն է ստեղծվում կրճատել ՄԻՊ գրասենյակի տարեկան բյուջեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թաթոյանն ասաց մարտի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հայաստանի կառավարությունը մշակել է նախագիծ, որով նախատեսվում է վերացնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը կառավարությունից և ԱԺ-ում կառավարող խմբակցությունից, այսուհետ խնդիրներ բարձրաձայնելու համար քաղաքական իշխանության մարմինները կարող են կրճատել մեր հաստատության ֆինանսավորումը: Հայաստանի ՄԻՊ օրենքում կա ամրագրված դրույթ, որի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ՄԻՊ աշխատակազմի ֆինանսավորման համար նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով հատկացված չափից: Ես այս նախագիծը համարում եմ խտրական, որը ուղղված է ՄԻՊ գործունեությունը սահմանափակելուն»,- ասաց Թաթոյանը:

Արման Թաթոյանը նշեց, որ նախագիծը կառավարության նախարարական կոմիտեում քննարկվել է դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին, այնուհետև քննարկումները հետաձգվել են պատերազմի պատճառով ու վերսկսվել 2021թ. հունվարին:

«Այս հարցը կառավարության մարտի 11-ի նիստում ներառվել է, որպես չզեկուցվող հարց, իսկ ինքս այդ հարցին մասին իմացել եմ կառավարության նիստի ընթացքում՝ լրատվամիջոցներից: Նախորդ տարի ես կառավարությունում ներկայացրել եմ մեր սկզբունքային անհամաձայնությունները, իսկ որպես պատճառաբանություն նշվել է, որ նման դրույթները խանգարում են միջազգային ներդրումներին, ֆինանսական բարդությունների առաջացման դեպքում երկրում, բյուջեի մեկ հատվածից մյուսը գումարներ տեղափոխելու դեպքում, ճկունություն չի լինում: Նաև նշվել է, որ, եթե աշխատակազմին գումար հատկացնի պետությունը, օրինակ՝ շենքի վերանորոգման համար, հաջորդ տարի չեն կարող վերցնել այդ գումարը մեզնից»,- նշեց Մարդու իրավունքների պաշտպանը:

Արման Թաթոյանը հավելեց, որ ՄԻՊ-ի տարեկան բյուջեն այս տարի կազմել է 532 մլն 480 դրամ է, որից աշխատանքի վարձատրության համար ամբողջ մասը հանած, տարեկան աճը կազմել է 2 մլն 350 հազար դրամ:

Մարտի 11-ին Կառավարության հերթական նիստին ընդունված որոշմամբառաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը։ Ըստ որի՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմիինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img