Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Ադրբեջանը զինադադարից 4 ամիս անց շարունակում է տառապանքներ պատճառել հարյուրավոր մարդկանց. Այվազյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդրին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, Այվազյանը նշել է, որ զինադադարից 4 ամիս անց էլ Ադրբեջանը շարունակում է տառապանքներ պատճառել հարյուրավոր մարդկանց և նրանց ընտանիքներին:

«Ցավոք, Ադրբեջանը հրաժարվում է կատարել եռակողմ հայտարարությունը, քանի որ հարյուրավոր հայ ռազմագերիներ ու քաղաքացիական պատանդներ մնում են գերության մեջ։ Զինադադարից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է տառապանքներ պատճառել հարյուրավոր մարդկանց և նրանց ընտանիքների անդամներին՝ նրանց ենթարկելով ֆիզիկական և հոգեբանական ճնշումների։ Այս անընդունելի գործողություններն ավելի ուժեղ են, քան խաղաղության և հակամարտության դադարեցման մասին դատարկ խոսակցությունները»,- նշել է նախարարը:

Այվազյանը Լինդեի հետ զրույցում ընդգծել է, որ չպետք է լինեն պատրանքներ, որ զանգվածային վայրագություններով ուղեկցվող ուժի կիրառումը, ներառյալ էթնիկ զտումներն ու ռազմական հանցագործությունները, կարող է նպաստել հակամարտությունների կարգավորմանը։

«Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առանցքային հարցերը, որոնք արտացոլված չեն եղել եռակողմ հայտարարության մեջ, մնում են չլուծված։ Նրանց թվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որն իր հետ բերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և տարածքների հարցը»,- ասել է Արա Այվազյանը:

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մարտի 16-ին ժամանել է Երևան, նա հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Անն Լինդեն մարտի 14-ին այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպել էր նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img