Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական 2 ջոկատ մարտի 16-ին որոնողական աշխատանքներ է իրականացնում Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից:
Վերսկսված որոնողական աշխատանքները եղանակի պատճառով դադարեցվել էին դեռևս մարտի 12-ից:
Առայսօր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ու անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 1499 աճյուն: