Կիրակի, 1 Հունիսի, 2025
- Գովազդ -spot_img

Հայաստանի Հանրապետությունը հրավիրում է սփյուռքահայ մասնագետներին ծառայելու կառավարման համակարգում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «իԳործ» 2021 ծրագիրը, որը 50 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետների՝ ակադեմիական հավաստագրերով և աշխատանքային փորձով, հնարավորություն կտա աշխատել Հայաստանի նախարարություններում և այլ պետական մարմիններում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Ծրագիրն իրականացվում է 2-րդ անգամ, և 2021 թվականի հայտադիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 15-ը՝ հայերենով, ռուսերենով և անգլերենով: Վերջնաժամկետից հետո կսկսվի հայտադիմումների դիտարկման գործընթացը, և առաջին փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի: Վերջնական ընտրությունից հետո սփյուռքահայ մասնագետները մեկ տարի ժամկետով աշխատանքի կանցնեն համապատասխան գերատեսչություններում:

«իԳործ»-ը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ իրականցվող առաջին ծրագիրն է, որի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները պետական մակարդակով հրավիրվում են աշխատանքի ՀՀ կառավարությունում, որի ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը: Ծրագիրը ոչ միայն առաջարկում է կառավարման համակարգում աշխատանքի աննախադեպ հնարավորություն, այլև պետականաշինության գործում պատուհան է բացում սփյուռքահայերի համար ստեղծելու ավելի խորքային կապ հայրենիքի հետ:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն առաջին անգամ «իԳործ»-ը մեկնարկել է 2020 թվականի գարնանը՝ նպատակ ունենալով սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմամբ հզորացնել Հայաստան-սփյուռք հարաբերությունները: Այժմ 19 տարբեր երկրներից 51 սփյուռքահայ մասնագետներ աշխատում են 19 գերատեսչություններում:

Ընտրված մասնագետները ծրագրի շրջանակներում ստանում են ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճար, կացության վճար և առողջապահական ապահովագրություն:

2021 թվականին ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին և կտևի 12 ամիս:

«Եթե ցանկանում եք դիմել «իԳործ» 2021 ծրագրին, խնդրում ենք լրացնել հայտադիմումն այստեղ: Հարցերի պարագայում ազատ եղեք կապ հաստատել մեզ հետ diasporafellowships@gov.am  էլ. հասցեով կամ զանգահարել (+374) 10 51-55-14 հեռախոսահամարին»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Հիմնվելով 2019 թվականին՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատասխանատու է Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման և իրականացման ռազմավարությունների և քաղաքականության մշակման համար: Այն ներառում է հայրենադարձության գործընթացի աջակցությունն ու խրախուսումը, հայրենադարձների ինտեգրման գործընթացի հեշտացումը, սփյուռքի ներուժի քարտեզագրումը և այլն: Գրասենյակը բաղկացած է տարբեր ստորաբաժանումներից, որոնցում ներգրավված են ներկայացուցիչներ սփյուռքի հայ համայնքներից: 

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img