Միայցյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենը դժվարությամբ Է հարցազրույցներ տալիս եւ թուլություն Է դրսեւորում, դա սպառնալիք Է ստեղծում ԱՄՆ-ի համար: Մարտի 20-ին Fox News հեռուստաաալիքի եթերում այդ կարծիքն Է հայտնել Սթիվեն Միլլերը, որն ավելի վաղ ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականն Էր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր հակառակորդներն ամբողջ աշխարհում՝ Իրանը, Ռուսաստանը, Վենեսուելան եւ Չինաստանը, հետեւում են ԱՄՆ-ին եւ այն բանին, թե ով Է ներկայացնում երկիրը՝ նախագահին, որը չի կարող անվնաս հարցազրույց տալ առանց հուշաթերթիկի եւ ընկնում Է՝ բարձրանալով օդանավասանդուղքով՝ ոչ մեկ, ոչ երկու, այլ երեք անգամ: Դրան տխուր Է նայել: Դա ինձ բավականություն չի պատճառում»,- ասել Է Միլլերը:
«Դա ծիծաղելի չԷ, այլ չափանզանց լուրջ Է»,- հավելել Է նա:
«Նրանք բացահայտորեն ծիծաղում են մեզ վրա, նախագահ Բայդենի վրա: Դա նվաստացուցչ Է»,- ընդգծել Է Թրամփի նախկին ավագ խորհրդականը: Նրա կարծիքով՝ մյուս երկրներն «զգում են ամերիկյան ղեկավարության թուլությունը: «Մեք ավելի ու ավելի քիչ ենք անվտանգության մեջ»,- կարծում Է Միլլերը:
Նա տեղի ուենցողը համարել Է «ճգնաժամ ազագային ավտանգության ոլորտում»: Անցյալ շաբաթ ավելի վաղ 78-ամյա Բայդենը գայթել Է եւ ընկել ծնկի վրա, երբ փորձել Է արագորեն բարձրանալ նախագահական ինքնաթիռի սանդուղքով Ջորջիայի նահանգ մեկնելուց առաջ: Նա բավականին արագ կանգնել Է եւ բարձրացել սանդուղքով: Ինչպես ավելի ուշ հայտնել Է Սպիտակ տան հաղորդակցությունների տնօրեն Քեթ Բեդինգֆիլդը, ԱՄՆ-ի նախագահին բժշկական օգնություն չի պահանջվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: