ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Վարչապետը ԱԺ-ի ընտրութիւնների թուական իբր նշանակեր է։ Սա իմանանք։ ԱԺ-ի արտահերթ ընտրութիւնները ի՞նչ նոր խաղ է, կիմանանք շուտով։ Նոյն մարդիկ մէկ ամիս առաջ հրաժարուեցին այդ գաղափարից․․․
Ես կարծում եմ, նպատակ ունեն ժամանակ շահեն։ Ախր, կիսատ մնացած գործեր կան։ Մեղրիի միջանցքը, Սիւնիքը հայաթափելու նախադրեալներ ստեղծել, Ցեղասպանութեան հարցը փակել, Ցեղասպանութեան ճանաչման պահանջը չեղարկել, Հայաստանի տնտեսութեան մէջ թուրքերի առաւել ներխուժումը ապահովել, եւ “Իմ-քայլ”ականներին՝ թուրքերի յանձնարարած ուրիշ ծրագրերը իրագործել։ նիկոլը մնում է իշխանութեան՝ թուրքերի պնդումով ու նրանց ամբողջական հովանաւորութիւնն ունենալով, որոնց հետ գուցէ ստիպուած է հաշուի նստել դուրսը։
Եթէ կտրուկ քայլերի չդիմեն նիկոլին ու նրա թրքածին իշխանութիւններին արագ հեռացնելու համար, ոչ-մի երաշխիք չկայ, որ նշուած թուականին տեղի կ՛ունենան ԱԺ-ի արտահերթ ընտրութիւնները։ Ստախօսին ոչ-ոք չի հաւատում։ Անպայման քորոնան կը շատանայ, ու նիկոլը “ստիպուած կը լինի” յետաձգել ընտրութիւնները․․․ Այս խաղը մինչեւ ե՞րբ։ Ենթադրենք տեղի ունենան այդ ընտրութիւնները։ Ոչ-մի երաշխիք չկայ ընտրութիւնները չկեղծելու համար։ Թրքածին իշխանութիւնները ամեն ինչ կ՛անեն Հայաստանը կործանելու համար։
Կարծում եմ ընդդիմութիւնը անցել է պաշտպանողական դիրքերում։ Սխալ է։ Յարձակողական պիտի լինել, եւ իրաւական առումով հարցականի տակ դնել նիկոլի կողմից յայտարարուած՝ ընտրութիւնների թուականի եւ ընթացակարգի օրինական լինելը։
Ստահակները Հայրենիքը դարձրել են իրենց բոստանը։ Այսպէս չի շարունակուի։