Ադրբեջանը շարունակում է պնդել, որ բոլոր ռազմագերիներին է փոխանցել է Հայաստանին 2020 թվականի նոյեմբերի 10-ին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, ռազմական գործողությունների ավարտից հետո ձերբակալվածներն «այդպիսին չեն համարվում եւ պատասխան կտան օրենքի առջեւ», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Ահաբեկչական եւ դիվերսիոն գործողությունների իրականացման համար նշված եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածք ուղարկված անձինք, միջազգային մարդասիրական օրենսդրության համաձայն, ռազմագերի չեն համարվում եւ չեն կարող համարվել: Ձերբակալվածները պատասխանատվություն են կրում Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն: Նրանց հետ վարվում են միջազգային օրենսդրությանը եւ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան: Մեկ անգամ եւս շեշտում ենք, որ Ադրբեջանը վերադարձրել է ռազմագերի համարվող բոլոր ձերբակալվածներին»,- հայտարարել են ԱԳՆ մամուլի ծառայությունում: