Կիրակի, 25 Փետրվարի, 2024
- Գովազդ -spot_img

Սպիտակ տան աղբյուրները հայտնել են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ղեկավարությամբ ԱՄՆ վարչակազմը հավատում է, որ կարևոր է Հայոց ցեղասպանության հարցում ճանաչել պատմությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունական Kathimerini-ին ասել է Սպիտակ տան խոսնակը:

«Որպես նախագահի թեկնածու՝ Բայդենը ոգեկոչել է 1.5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր մահացել էին Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Նա այն ժամանակ ասել էր, որ մենք երբեք չպետք է մոռանանք կամ լուռ մնանք այս սարսափելի փաստի առթիվ: Եվ մենք մշտապես հարգելու ենք այս մեծ ողբերգությունից հետո հայ ժողովրդի ցուցաբերած տոկունությունը: Այս վարչակազմը հանձնառու է առաջ մղել հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, վստահեցնելու, որ նման կոտորածներ այլևս չեն կրկնվի: Այս ամենի կարևոր բաղադրիչն է պատմության ճանաչումը»,- նշել է խոսնակը՝ Kathimerini-ի խնդրանքով արձագանքելով ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից նախաձեռնված նամակին, որը ստորագրել էին 36 այլ դեմոկրատ և հանրապետական սենատորներ:

Մենենդեսը նամակում Բայդենին հիշեցրել էր, որ նախկինում, այդ թվում և 2020 թվականին նախընտրական քարոզարշավի շրջանակում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Մենք հորդորում ենք՝ նույնն անել արդեն նախագահի պաշտոնում՝ հստակեցնելով, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այս սարսափելի ճշմարտությունը»,- ասվում է նամակում: Սենատորը հիշեցրել էր, որ 2019 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը, իսկ 2020 թվականի ապրիլին նաև Ներկայացուցիչների պալատն ընդունել էին համապատասխան բանաձևեր, որով 1915 թվականի կատարվածը ճանաչում էին որպես Հայոց ցեղասպանություն: Նա ընդգծել է, որ ժամանակն է՝ գործադիր մարմինը ևս ճանաչի պատմական իրողությունը:

Սպիտակ տան խոսնակի մեկնաբանությունից հետո քաղաքագետ, քաղաքական խորհրդատվություն տրամադրող առաջատար Eurasia Group-ի և համաշխարհային հարաբերությունների լուսաբանումն իրականացնող GZERO Media-ի նախագահ Յան Բրեմերը հայտարարել է, որ Սպիտակ տան իր աղբյուրը հայտնել է, որ Բայդենի վարչակազմը պատրաստվում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ճանաչել որպես ցեղասպանություն:

GZERO Media-ում հրապարակած բացառիկ տեսանյութում Բրեմերը, անդրադառնալով Սպիտակ տոն խոսնակի հայտարարությանը, պատմել է. «[Սպիտակ տան] խորհրդականներից մեկը, իմ հարցին, թե արդյոք հաստատում է, որ ցեղասպանության ճանաչում տեղի կունենա, ասաց ինձ, որ դա այն է, ինչ նա (խմբ.- Ջո Բայդենը) խոստացել է որպես թեկնածու, և այդ քաղաքականությունն առաջ է գնում: Սպիտակ տան մեկ այլ պաշտոնյա, անդրադառնալով ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության հիշատակի օրն արվելիք հայտարարությանը, ինձ ասաց, որ Բայդենը խոսքի մարդ է: Ուստի այս պահին ակնհայտ է, որ նա լինելու է առաջին ԱՄՆ նախագահը, որը կանի դա»:

Յան Բրեմերը նշել է, որ անկասկած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սա պարզապես կատաղեցնելու է: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերություններն առանց այն էլ վերջին շրջանում լավ վիճակում չեն, մասնավորապես Անկարայի կողմից ռուսական Ս-400 հակահրթիռային համակարգեր գնելու պատճառով: «Անկասկած, ցեղասպանության ճանաչումը շատ ավելի է բարդացնելու վերականգնել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Անկարան իրենց ավելի մեկուսացված է զգալու, բացի այդ, նրանք հիմա հսկայական տնտեսական ճնշման տակ են»,- նշել է նա:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img