Կիրակի, 8 Հունիսի, 2025
- Գովազդ -spot_img

Հռոմի Ֆրանցիսկոս պապին նվիրված նոր ֆիլմը կպատմի նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ջանքերի մասին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին պատմող «Ֆրանչեսկո» ֆիլմը մարտի 28-ց հասանելի կլինի DiscoveryPlus ծառայության միջոցով: Ֆիլմի ռեժիսորը 2016 թվականին փաստավավերագրական ֆիլմերի անվանակարգում Օսկարի նոմինացված Եվգենիյ Աֆինեևսկին է: Ֆիլմի պրոդյուսերն ամերիկահայ անվանի բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն է:

Էսրաիլյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ իր համար մեծ պատիվ է հեռուստադիտողների դատին ներկայացնելու ֆիլմը: Նա պատմել է, որ ֆիլմում ներկայացված է Հռոմի պապը, ով առնչվում է այսօր ողջ աշխարհում ամենամեծ մարտահրավերների հետ: «Ես անձամբ շատ երախտապարտ եմ նրան Հայոց ցեղասպանության հարցում զանգվածային իրազեկում ապահովելու գործում ունեցած աներեր առաջնորդության համար՝ ի հեճուկս լռելուն ուղղված աշխարհաքաղաքական ճնշման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Էսրաիլյանը:

Նա հրապարակել է Հռոմի պապի՝ Հայաստան կատարած այցից լուսանկար, որտեղ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդն աղոթում է Ծիծեռնակաբերդի բարձունքում:  «Մեծ պատիվ էր ինձ համար գտնվել այնտեղ, երբ Ֆրանցիսկոս պապն աղոթում էր Հայոց ցեղասպանության թանգարանում՝ ողջ աշխարհի ուշադրությունը ևս մեկ անգամ բևեռելով Հայաստանի վրա: Այս կիրակի DiscoveryPlus ծառայության միջոցով դիտեք «Ֆրանչեսկո» ֆիլմը և իմացեք Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ներդրած հզոր ջանքերի  ու շատ այլ բաների մասին: Ի հեճուկս տասնամյակներ շարունակվող ժխտման և ժխտողների կողմից աշխարհաքաղաքական մանևրների, ԱՄՆ Սենատը, Ներկայացուցիչների պալատը, Կոնգրեսի գրադարանը և իրազեկված աշխարհն այսօր հրապարակայնորեն ճանաչում են պատմական փաստերը»,- նշել է Էսրաիլյանը՝ ընդգծելով, որ այժմ Կոնգրեսի անդամները կոչ են անում նախագահ Ջո Բայդենին հետևել իրենց ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img