Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիան արմատապես կփոխի իր հանդեպ ագրեսիվ քաղաքականությունը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար ակնկալում է, որ Թուրքիան կվերանայի իր նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը և թշնամական գործողությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Արման Աբովյանի հարցին:

Աբովյանը նշեց, թե իշխանության տարբեր պաշտոնյաներ ակնարկներ են անում տարածաշրջանում նոր իրավիճակի համատեքստում Թուրքիայի հետ հարաբերությունների վերանայման մասին: Նա հետաքրքրվեց, թե այս պահին ինչ-որ կոնսուլտացիաներ գնու՞մ են Թուրքիայի հետ:

Նախարարը հիշեցրեց, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցվում է ՀՀ վարչապետի և արտգործնախարարի կողմից: Հայաստանի անկախացման օրվանից մինչև վերջերս Հայաստանը տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Վերջինը Ցյուրիխյան գործընթացն էր, որն ի չիք եղավ Թուրքիայի կողմից: Այվազյանը կարևորեց փոխադարձության սկզբունքը: «Եվ իսկապես ազնիվ և առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մեր նախաձեռնությունը չփոխադարձվեց պաշտոնական Անկարայի կողմից, ավելին՝ անցյալ դարի հայատյացությունը, որի գագաթնակետն էր Հայոց ցեղասպանությունը, կարծես թե, ոչ միայն չի դադարեցվել, այլ նաև արտահանվել է մեր տարածաշրջան»,-ասաց նախարարը:

Այվազյանը շեշտեց, որ բնականաբար բոլորը շատ լավ գիտակցում են, թե ինչ հնարավորություններ և հեռանկարներ կարող են ստեղծել խաղաղությունը և ի վերջո հաշտեցումը, բայց դրանք լոկ գեղեցիկ բառեր չեն: «Եվ որպեսզի իրապես լինի խաղաղություն մեր տարածաշրջանում, մենք ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ, արմատական փոփոխությունների կենթարկի Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը և կվերացնի թշնամական գործողությունները»,-ասաց նա:

Իսկ պատգամավորի հարցին, թե որևէ կերպ Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացներ գնո՞ւմ են՝ Այվազյանը պատասխանեց, որ ԱԳ նախարարությունը տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որում կարող են տեղի ունենալ խորհրդակցություններ, կոնսուլտացիաներ կամ բանակցություններ պաշտոնական Անկարայի հետ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img