Կառավարության որոշմամբ Իջևանի քաղաքապետի ԺՊ, Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը նշանակել է Տավուշի մարզպետ:
Ղալումյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ կներդնի բոլոր ջանքերը՝ հանուն Տավուշի տնտեսական զարգացման ու բարեկեցության բարձրացման:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Ղալումյանին և մաղթեց հաջողություններ:

Ղալումյանը մինչ այս Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարն էր: Նախորդ շաբաթ Տավուշի մարզպետի պաշտոնից ազատվել էր Հայկ Չոբանյանը և նշանակվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: