Շաբաթ, 7 Հունիսի, 2025
- Գովազդ -spot_img

Ստեփանակերտում առաջիկա 2 տարվա ընթացքում ավելի քան 1000 բնակարան կշահագործվի. Արայիկ Հարությունյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ապրիլի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի շինարարական հրապարակներ, ծանոթացել նոր բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատկազմը: Նախագահը մասնակցել է Թումանյան փողոցի վրա նոր 157 բնակարանանոց շենքի հիմնարկեքին, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2 տարվա ընթացքում:

Նույն ժամկետում կավարտվեն Արցախ թաղամասում կառուցվող 191 բնակարանանոց համալիրի, Կնունյանցների փողոցում 70 բնակարանանոց շենքի, Վարդան Մամիկոնյան փողոցի վրա 171 բնակարան ունեցող բազմահարկի, Տիգրան Մեծ փողոցի վրա կառուցվելիք նոր թաղամասում՝ 218 բնակարանների շինարարությունը:

Նախագահ Հարությունյանը քաղաքաշինության նախարարի, Ստեփանակերտի քաղաքապետի և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղում քննարկել է աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր, տվել հանձնարարականներ՝ ուղղված աշխատանքները նախանշված ժամկետներում ավարտելուն:

«Մայրաքաղաքում իրականացվող բնակարանաշինական ծրագրերի հիմնական շահառուները տեղահանված Շուշի և Հադրութ քաղաքների բնակիչներն են, ինչպես նաև սոցիալական մի շարք խմբեր: Խնդիրը օր առաջ նրանց բնակարանով ապահովելն է»,- ասել է նախագահը:

Ստեփանակերտում բնակարանամուտի առաջին արարողությունները կլինեն մինչև տարեվերջ: Շինարարները նախագահ Հարությունյանին տեղեկացրել են, որ ամիսներ անց կհանձնեն Առաքելյան փողոցի վրա կառուցվող 29 բնակարանանոց շենքը, Թումանյան փողոցի վրա գտնվող 108 բնակարանանոց շենքն ու Սպայական թաղամասի հարևանությամբ կառուցվող 153 բնակարան ունեցող նոր թաղամասը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img