ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ ողջունել է նախորդ տարվա տարվա նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հրադադարի եռակողմ համաձայնությունը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Բուրիչն ընդգծել է, որ ղարաբաղյան հարցում ամենակարևորը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն է: «Կողմերը պետք է հարգեն միմյանց և աշխատեն տևական խաղաղության հասնել։ Նստաշրջանի քննարկվող հարցերից է եղել նաև հայ ռազմագերիների վերադարձը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության թուլացումը: Մենք պետք է խոսենք երկրների հետ և ոչ թե երկրների մասին։ Երբեմն հարկավոր է անել և մեկը, և մյուսը։ Սակայն ամենալավ կապը երկխոսությունն է։ Սա հիմնական սկզբունքն է մեր կառույցի աշխատանքի համար։ Այս մոտեցումը պետք է կիրառել ամենաբարդ պահերին։ Եվ Ղարաբաղյան հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած իրավիճակում ամենակարևորը երկխոսությունն է»,- ընդգծել է ԵԽ նախագահը: