Շաբաթ, 25 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Ալիևը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ կանգնել պայմանավորվածությունների. Փաշինյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ նկրտումներով ցանկանում է հետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից և շարունակել Հայաստանի շրջափակման քաղաքականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը հայտարարել է Սյունիքում անցկացրած խորհրդակցության ընթացքում:

«44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի շուրջ անվտանգային իրադրության փոփոխություն ունենք, և այդ իրադրությունն էլ ավելի սրվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից արվող սադրիչ և անկանոն, հակասական հայտարարություններով: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այդ հայտարարությունները հակասում են մեկը մյուսին: Մի կողմից Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ և ակնկալիքներ չունի, մյուս կողմից հայտարարում է ուժով Զանգեզուրի միջանցք բացելու մասին»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ այդ հայտարարությունները սադրիչ են, դրանք պետք է արժանանան պատշաճ ուշադրության, արձագանքի և պատշաճ հակազդեցության, այդ թվում՝ միջազգային հարթակներում մեր երկրի դիվանագիտական առաքելությունների կողմից:

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ «Զանգեզուր», ոչ «Սյունիք», ոչ «միջանցք» արտահայտություններ չկան, խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, և հունվարի 11-ի մոսկովյան հայտարարությամբ մենք հստակ արձանագրել ենք, որ պետք է տեղի ունենա տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացում: Եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, ապա այդ տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել Նախիջևանի միջանցքի մասին, հյուսիս-ադրբեջանական միջանցքի մասին, որովհետև Ադրբեջանն, ըստ այդ պայմանավորվածության, կարող է ստանալ միայն այնպիսի «միջանցք», ինչպես Հայաստանը կստանա Ադրբեջանի տարածքով, այդ թվում` Նախիջևանի տարածքով»,- նշել է վարչապետը:

Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը նման սադրիչ հայտարարություններով պարզապես ուզում է հետ կանգնել պայմանավորվածություններից՝ սրելով իրավիճակը տարածաշրջանում, ըստ էության շարունակելու համար Հայաստանի շրջափակման քաղաքականությունը:

Ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահն ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img