Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող ակցիաների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի և ՀՀ ՔՕ 316֊րդ հոդվածի 1֊ին մասի հատկանիշմերով։ Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցելել է երեկ, եղել է Շուռնուխ գյուղում, այցելել բնակիչներից մի քանիսի տներ: Սյունեցիները ակցիա են կազմակերպել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, պահանջում են, որպեսզի հեռանան Սյունիքից: Քաղաքացիները հայհոյանքներով և «Նիկոլ դավաճան», կապիտուլյանտ վանկարկումներով են դիմավորել և ճանապարհել նրան, իսկ Քաջարան, որտեղ սյունեցիները ևս փակել էին ճանապարհը և չէին պատրաստվում թույլ տալ վերջինիս՝ մուտք գործել քաղաք, Փաշինյանն այդպես էլ մուտք չի գործել՝ վերադառնալով մարզպետարան։